Մեյի պաշտոնի համար մրցապայքարը կշարունակի երկու թեկնածու
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին քարտուղար Բորիս Ջոնսոնը և արտաքին գործերի ներկայիս ղեկավար Ջերեմի Հանթն անցել են երկրի վարչապետի պաշտոնի համար մրցապայքարի եզրափակիչ փուլ։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Sky News-ին, գրում է, որ այդպիսին էր խորհրդարանում Պահպանողականների քվեարկության արդյունքները։ Հստակեցվում է, որ այժմ վերջնական որոշում ընդունելու են կուսակցության շարքային անդամները։
Սպասվում է, որ ընտրությունները կավարտվեն հուլիսի երկրորդ կեսին։ Բայց չի բացառվում իրավիճակ, որ Հանթը, որն իր հայտնիությամբ զիջում է Ջոնսոնին, հանի իր թեկնածությունը մրցակցի օգտին։
Մինչ այդ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Թերեզա Մեյրը, որը լիազորությունները վայր դնելու մասին հայտնել էր հունիսի 7-ին։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդների թիվը կրճատվեց 3-ի
- Հայտնի են Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդները