ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից
Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև։
Ինչպես ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, համանախագահները առանձին-առանձին հանդիպել են ԱԳ նախարարներին, այնուհետեւ եղել է համատեղ հանդիպում։
Համանախագահները նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերին ներկայացրել են իրավիճակը տեղում և կարգավորման բանակցությունների կարգավիճակը: Այդ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Քննարկումների ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել տեղում վերջին զարգացումների և կարգավորման գործընթացի հիմնարար հարցերի շուրջ: Արտաքին գործերի նախարարները հստակեցրել են իրենց դիրքորոշումները և ակնկալիքները՝ միջնորդների կողմից տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի ընթացքում առաջարկված մարդասիրական և անվտանգության միջոցառումների իրականացման առումով:
Ափսոսանքով նշելով վերջերս տեղի ունեցած միջադեպերը՝ համանախագահները կողմերին կոչ են արել անմիջապես միջոցներ ձեռնարկել խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ու էական բանակցությունների համար բարենպաստ պայմանների վերականգնման համար:
Համանախագահները կոչ են արել կողմերին՝ վերահաստատել հրադադարի ռեժիմը խստորեն պահելու իրենց պարտավորությունը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից ու շփման գծի երկայնքով ու միջազգային սահմանով ինժեներական աշխատանքների իրականացումից:
Համանախագահների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարները համաձայնել են գոյություն ունեցող ուղիղ կապի միջոցներից լիարժեք օգտվելու կարևորության շուրջ, որպեսզի արագ արձագանքեն՝ լարվածության մեծացման ռիսկը նվազեցնելու համար։
Արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ նախարարները քննարկել են շփման գծում լարվածության հաղթահարմանն առնչվող հարցեր
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնին
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին