Հայտնի է Եվրոպական խաղերում հայ սամբիստների ժամանակացույցը
Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկում է Եվրոպական խաղերը. 50 պետության ավելի քան 4000 մարզիկ մեդալների համար պայքարելու է 15 մարզաձևում:
Սամբոյի մրցումներում Հայաստանն ունենալու է 6 ներկայացուցիչ: Մրցումները կկայանան հունիսի 22-ին և 23-ին, կխաղարկվի մեդալների 18 հավաքածու:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հունիսի 22-ին մրցագորգ կմտնեն 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը, 57 կգ Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ Դավիթ Գրիգորյանը:
Հունիսի 23-ին մեդալների համար կպայքարեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):
Սամբիստների հետ մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Էռնեստ Միրզոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին