Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Կայացրած որոշումը պատասխանատվություն է ժողովրդի առաջ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել:
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները խափանել էին վեհաժողովի աշխատանքները՝ ռուս պատվիրակների մասնակցության, ինչպես նաև նիստը վարող ռուս խորհրդարանական Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստելու պատճառով: Դրան հաջորդել էին բողոքի ակցիաները:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահն ընդհատել է այցը Բելառուս ու վերադառնում է Թբիլիսի
- Վրաստանի վարչապետ․ Շատ բարդ է տեսնել օկուպանտ երկրի պատգամավորին Վրաստանի խորհրդարանի բարձր ամբիոնին
- Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո Հայաստանի պատվիրակությունը վերադառնում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին