Վահե Գրիգորյանի հայտարարությունը Մակունցի համար անակնկալ էր
«Վահե Գրիգորյանը նպատակահարմար է գտել իր աշխատանքային մտադրությունների մասին տեղեկացնել երդման արարողության ընթացքում, որևէ խնդիր ես այդտեղ չեմ տեսնում»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ-ի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի ելույթին։
«Ինչ վերաբերում է Գրիգորյանի հայտարարությանը՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարելու վերաբերյալ, քանի որ դա սահմանադրական դրույթի մեկնաբանություն է, խնդրում եմ դիմել Վահե Գրիգորյանին, քանի որ բացառապես ՍԴ-ն իրավունք ունի նման հարցերը մեկնաբանել»,- ասաց Մակունցը։
Նա ասաց, որ այդ հատվածով Վահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ էր։
Լրագրողի հարցին, թե պարզաբանում փորձել է ստանալ նրանից, պատասխանեց. «Ոչ, ես նման իրավունք չունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրագետ. Իրավական համակարգը հուղարկավորվում է
- Վահե Գրիգորյանը երդվեց խորհրդարանում
- Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին