Հյուսիսային Օսեթիայի օդանավակայանի «ականապատման» մասին ահազանգ է եղել
Հյուսիսային Օսեթիայի Բեսլանի «Վլադիկավկազ» օդանավակայանի «ականապատման» մասին հաղորդագրությունը կեղծ է եղել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է տարածաշրջանի ՆԳՆ-ից։
Այսօր հաղորդում է ստացվել օդանավակայանի «ականապատման» մասին։ Ահազանգին արձագանքել են ոստիկանական ուժերն ու արտակարգ ծառայությունը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդանավակայնի տարածքը շրջապատվել է, շենքում և օդանավակայանի տարածքում գտնվող մարդիկ տարհանվել են։ Ստուգումների արդյունքում որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Ներկա պահին համալիր միջոցառումներ են անցկացվում պարզելու ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակին։ Օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով։
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժը կրկին «ականապատված» է
- ՌԴ-ում ավելի քան 150 օբյեկտ «ականապատված է»
- Կիևի մետրոյի 5 կայարաններ են փակվել՝ հնարավոր ականապատման կասկածանքով
- ՌԴ-ում «ականապատման» վերաբերյալ ահազանգերից հետո 180 հազար մարդ է տարհանվել