Մինսկ-2019. Մրցումային առաջին օր
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրոպական երկրորդ խաղերը: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն բասկետբոլիստները, նետաձիգները և բռնցքամարտիկները։
Հունիսի 21-ին Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգան բռնցքամարտիկներ Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ)։
Որակավորման փուլի մենամարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 15-00-ին, իսկ բացման հանդիսավոր արարողությունը՝ 21-00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա