ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանում տեղի ունեցած անկարգությունները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը, որտեղ անցկացվում են բողոքի ակցիաներ: Այս մասին գրում է Gazeta-ն։
Կարասինի խոսքերով, ռուսաստանյան պատվիրակության մասնակցությունը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Վրաստանի արմատական ընդդիմության կողմից օգտագործվել է, որպեսզի անկարգություններ սկսեն:
Նա ընդգծել է, որ վրացական արմատական քաղաքական գործիչներն ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերությունների կարգավորումը:
Կարասինը նաև ավելացրել է, որ ամենակարևորն այն է, որ ժողովի մասնակիցները չեն տուժել ու տուն են վերադարձել:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 20-ին, Վրաստանի խորհրդարանում անցկացվում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքները, որի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահությունում ու վարում էր նիստը, ինչը դժգոհություն էր առաջացրել երկրի արմատականների շրջանում և վեհաժողովի աշխատանքները դադարեցվել էին: Արմատականներններն ու ընդդիմությունը սկսեցին հավաքվել խորհրդարանի մոտ։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել էր արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց
- Վրաստանի վարչապետ․ Շատ բարդ է տեսնել օկուպանտ երկրի պատգամավորին Վրաստանի խորհրդարանի բարձր ամբիոնին
- Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո Հայաստանի պատվիրակությունը վերադառնում է
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին