Քաղաքական 14:14 21/06/2019 Հայաստան

Ժամանակի աղավաղված ընկալումը. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյան
«Այլըտրանքային նախագծեր խումբ»

Խոշոր ցնցումներից հետո ժամանակի ընկալումը տարբեր է և էապես կախված է քաղաքական կամ հանրային դիրքավորումից։ Պայմանականորեն այն կարելի է բաժանել երեք խմբի. իշխանության ժամանակը, ոչ իշխանական միավորների ժամանակը և պետության ժամանակը։

Իշխանության ժամանակը
Իշխանության մեջ գտնվողները շատ արագ հայտվում են ժամանակային թակարդում։ Նրանց թվում է, թե շտապելու որևէ անհրաժեշտություն չկա, դիմացն անսպառ ժամանակ է։ Գործը կսպասի, բարեփոխումները հանգիստ կարելի է հետաձգել, կարևորը կարելի է թողնել հետոյի։ Հիմա դրա ժամանակը չէ։ Այս ժամանակային թակարդը իշխանության ներսում լուռ համաձայնությամբ է ձևավորվում։  Այդ պատճառով էլ իշխանությունը շատ արագ ձևավորում է իր օրակարգը, որը կազմվում է կա՛մ նեղ հետաքրքրության հարցերից, կա՛մ իշխանություն պահելու տեսանկյունից։

Ամիսներ շարունակ իշխանությունը համառորեն խուսափում է հիմնական բարդ խնդիրներից. այն խնդիրներից, որոնց առկայության, որոնց չլուծվելու պատճառով էլ իրենք եկան իշխանության։ Չի գնում խորքային գրագետ բարեփոխումների, չի գնում բարդ լուծումների։ Ցանկացած ձևաչափում խուսափում է  լուրջ թեմաներից: ԱԺ-ում միտինգ է, իշխող ուժի համագումարում միտինգ է, հարցազրույցներում, ասուլիսներում, անհատական խոսքում՝ միտինգ։ Ես այն  տեսակետին չեմ, որ իշխանության մեջ չկան մարդիկ, որոնք  ի վիճակի են լուրջ նախաձեռնությունների։ Ուղղակի իշխանությունը արդեն սկսել է ոչ ճիշտ ընկալել իր ժամանակային ռեսուրսը։ «Դիմացը  մի 5-10 տարի կա, հետո կանենք...» պատկերացումը շատ ազդեցիկ քաղաքական միավորների հիմնական սխալն է եղել։ Երբ անվերջ, անծայրածիր ժամանակի զգացողությունը իշխում է նոր իշխանական էլիտայի պատկերացումներում, այն երբեք չի սահմանափակվում նեղ շրջանակով։ Գործադիրը, գործ անելու համար նախատեսված համակարգերը, մարդիկ, շատ արագ ու սահուն են վարակվում դրանով։ Արևմտյան կրթությամբ քաղավիացիայի պետի ձևակերպումը, թե՝նոր ավիաընկերություններ, նոր ուղղություններ բերելը ժամանակ է պահանջում՝ 1-15 տարի, ֆանտաստիկ էր իր ճշգրտությամբ։ Այլոք՝ պետություններ, ժողովուրդներ 15 տարվա ընթացքում  պլանավորում են Մարսի վրա վայրէջք կատարել կամ արհեստական ինտելեկտի ներդրումն  իրենց  կյանքում հասցնել բեկումնային մակարդակի։


Ոչ իշխանական միավորների ժամանակը
Լրիվ հակառակ տրամադրություններն են տիում ոչ իշխանական համակարգերում։ «Բան չմնաց, ամեն ինչ վատ է գնում, չեն կարողանում ոչ մի բան անել... Մի քանի ամսվա բան է մնացել սրանց...»։ Սա ամենաանհեռանկար մթնոլորտն է, որը կարող է ձևավորվել իշխանությունից դուրս գտնվող համակարգերում, որովհետև սա, ներկան  վերաիմաստավորելու, վերադասավորվելու,ապագայի տրամադրություններ ձևավորելու փոխարեն, ձևավորում է «վերադարձի մթնոլոլորտ» ։ Սա սպանում է առողջ մտածելու և առողջ աշխատելու, ինքնակատարելագործվելու՝առկա հնարավորությունները։ Սա նույնքան վտանգավոր է, որքան՝ իշխանության ունեցած՝անսահմանափակ ժամանակի զգացումը։ Երկու դեպքում էլ ընկնում է արդյուանվետությունը՝  անհատների, միավորների, մտքի, գործունեության արդյունավետությունը։ Եվ իշխանության ու ոչ իշխանության՝ ժամանակի հակադիր ընկալումները մեկը մյուսին ուժեղացնում են։ Երկուսն էլ առանձին-առանձին պետության համար շատ վտանգավոր են, ու նաև անընդհատ ուժեղացնում են միմյանց։

Պետության ժամանակը
Ինչո՞ւ են տապալվում պետությունները։ Նաև այն  պատճառով, որ մի պահից քաղաքական միավորների ժամանակները դառնում են ոչ համարժեք պետության ժամանակի հետ։ Պատկերավոր ասած,՝պետության ժամացույցը դադարում է մշտապես լինել նրանց աչքի առաջ։ Ու իրականության մեջ ձևավորվում են երեք տարբեր ժամանակային գոտիներ՝ իշխանության ժամանակը, ոչ իշխանական ուժերի ժամանակը, պետության ժամանակը։ Կոնկրետ ժամանակահատվածների համար նախատեսված խնդիրները չեն լուծվում, դրանք կուտակվում են՝ օր օրի, ամսեամիս։ Նոր ծագող մարտահրավերները հավուր պատշաճի չեն գնահատվում, որովհետև պետական մեքենան, պետության շարժիչը աշխատում է այլ ժամանակային տրամաբանության մեջ. «Դա հետո, ավելի ուշ, սա էլ անենք, հետո դրանց մասին կմտածենք, և այլն, և այլն»:

Կա մի խորքային, լուրջ սխալի վտանգ։ Դա հետևյալ ձևակերպումն է՝ 20-30  տարվա խնդիրները 1-2  տարում չենք լուծելու։ Սա իսկապես շատ խորքային սխալ է ու շատ վտանգավոր՝ ոչ միայն այսօրվա, այլև հաջորդ կառավարությունների համար։ Սա երեք գործոնների միաժամանակյա սխալ ընկալում է. 

Ա. անցյալի ժամանակի սխալ ընկալում, որովհետև նախորդ 30 տարում ծագել են և լուծվել են հարյուրավոր բարդ խնդիրներ։ Իհարկե, կուտակվել են նաև բազմաթիվ չլուծած հարցեր։ Բայց դա չի նշանակում, որ երկիրը անկախությունից  ի վեր միայն չլուծված խնդիրների պաշար է կուտակել։
Բ. Կա բուն խնդիրների սխալ ընկալման միտում։ Խնդիրը, պրոբլեմը շատ դինամիկ հասկացություն է, այն չի կարող վերագրվել միայն անցյալին։ Վերջին մեկ տարում ծագել են լրիվ նոր, բավական բարդ խնդիրներ, որոնք նախկինում չկային ու լուծում են պահանջում։ Հակառակ դեպքում կուտակվում են ու համալրում չլուծված, խնդիրների կրիտիկական ծավալը։ Եվ վերջապես.
Գ. «Ապագայի ժամանակի» սխալ ընկալման ռիսկը։ Այն կայանում է հետևյալի մեջ. եթե հղում ես անում նախորդ 30  տարվա խնդիրներին ու քեզ ժամանակ նվիրում, ապա շատ մեծ է հավանականությունը, որ պետությունը անվերադարձ հետ է մնալու տարածաշրջանային մրցակցությունից։ Հայաստանը այսօր կանգնած է մոդեռնիզացիայի սուր խնդրի առաջ, Հայաստանը կանգնած է թվայնացված պետության հրամայականի առաջ ու մենք ամեն գնով պետք է առաջ լինենք մեր հարևաններից, և այս ամենն անվտանգության սուր խնդրի պայմաններում։ Տարածաշրջանային մրցակցության կենաց ու մահու  պայքարում, նախորդ ժառանգությունը չի կարելի դիտարկել որպես բեռ, այն պետք է դիտարկվի որպես բազա, փորձելով գտնել լուրջ առաջընթացի այլ, նոր ռեսուրսներ։  Հասկանո՞ւմ եք, հակառակ դեպքում 5-6 ամսում կարող են ձևավորվել այնպիսի խնդիրներ, որոնց մոտ նախորդ 30 տարվա խնդիրները պարզունակ, մանկական կթվան։

Ստեղծվում է մի մթնոլորտ, որ կարևոր հարցերի  մասին մտածելու ո՛չ ժամանակը կա, և ոչ էլ՝ մեխանիզմը։ Պետական միտքը և պետական մեքենան ուղղվում են մեկ անձի սպասարկման համակարգեր ձևավորելուն։ Պետական միտքն  ուղղվում է այս նպատակին։ Պետք է մի բան նաև հստակ պատկերացնել՝ պետության ղեկավարի ժամանակը մի պահից սկսվում է տարբերվել նրա շքախմբի ժամանակից։ Շքախումբը ժամանակի ընթացքում ձեռք է բերում կամ վաստակում է որոշակի ավտոնոմիա և, հետևաբար, ձևավորում  իր պատկերացումներն՝անելիքների և հատկացված ժամանակի վերաբերյալ։ Սա շատ լուրջ ռիսկ է ղեկավարի համար, բայց նախ այդ ռիսկը պետք է ժամանակին ֆիքսել և հետո՝ կարողանալ հակազդել։Ժամանակային աղավաղման պրոցեսում պետության համար մյուս կարևորագույն ռիսկը ժամանակավորության մթնոլորտն է։ Երբ նոր իշխող էլիտան երկար ամիսների ընթացքում չի մտնում համերաշխության և առաջընթացի փուլ, չի մտնում  ոլորտային «սուբստանտիվ» բարեփոխումների դաշտ և որպես իր կոմֆորտ զոնա ուրվագծում է անցյալի և ուրիշների սխալները, ապա պետական համակարգում և հասարակական ընդհանրական գիտակցության մեջ սկսում է իշխել այս ամենի ժամանակավորության զգացումը։ Ժամանակավոր փուլ, ժամանակավոր բարքեր, ժամանակավոր մարդիկ և այլն։ Իսկ սա նշանակում է, որ ուղղակի ոչ մի արդյունավետ գործ հնարավոր չի լինի անել, ու մոռանալ է պետք առաջընթացի և զարգացման մասին։ Սրա վերջին կանգառը, ցավոք, ժամանակավոր պետության գաղափարն է։ Ու իշխանության միջի և ոչ իշխանական շրջանակի սոլիդության ցուցանիշը սա է՝ այս պարզ ռիսկերի գիտակցումը։ Մեր բոլոր սուբյեկտիվ ժամանակներին դեմ-հանդիման   կա մի շատ օբյեկտիվ և կայուն ժամանակ՝ ադրբեջանական ժամանակը, որը սպասում է մեր նոր, ավելի նոր սխալներին, որպեսզի իր պատկերացմամբ ճիշտ ժամանակին լուծի իր խնդիրը։   

Շարունակելի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}