Վրաստանում ԶԼՄ 31 ներկայացուցիչ է տուժել
Հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հատուկ ծառայությունների գործողություններից լրատվամիջոցների՝ ավելի քան 3 տասնյակ ներկայացուցիչներ են տուժել։ Գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հիշեցնելով, որ հակակառավարական ակցիայի մասնակիցների դեմ կիրառել ենարցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ։
Լրագրողները հիմնականում տուժել են ռետինե փամփուշտներից։ Civil.ge լրատվամիջոցի լուսանկարիչին դիպել են ռետինե 11 փամփուշտներ։ «Рустави 2»-ի լրագրող Թամար Բագաշվիլին ուսի կոտրվածք է ստացել, ինչի հետևանքով ստիպված են եղել վիրահատել։ Նույն հեռուստաընկերության պահպանության ծառայության աշխատակիցը կորցրել է աչքը, կոտրվածք է ստացել։ Նրան էլ վիրահատել են։
Ընդհանուր առմամբ տուժել է 240 մարդ, որից 80-ը ոստիկան են։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց
- Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ վիրավորվել է 240 մարդ
- Վրաստանի նախագահն ընդհատել է այցը Բելառուս ու վերադառնում է Թբիլիսի
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին