Ս. Գրիգորյան. Դատավարությունը տեղի ունեցավ «հապճեպ ռեժիմով» և ոչ արդարացի քննության միջոցով
Սարգիս Գրիգորյանը (GPARTNERS իրավաբանական ընկերություն) մեկնաբանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարության այժմյան ընթացքը։
- Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանում տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատեց արդարադատության ընտրական բնույթը (selective justice) և Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալի կարգավիճակը:
Դատավարության ամբողջ ընթացքը էականորոն տարբերվում էր մի շարք այլ գործերով կիրառված ներպետական պրակտիկային՝ պայմանավորված քաղաքական շարժառիթներով:
Վերաքննիչ դատարանը փաստացի խտրականությամբ զրկեց պաշտպանական կողմին հավասար և արդյունավետ պաշտպանության իրավունքից։ Դատավոր Դանիելյանը կանխամտածված չապահովեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը լինելով օրենքի հիման վրա չստեղծված և ոչ անկախ դատարան։
Այսինքն, ամբողջ դատավարությունը տեղի ունեցավ «հապճեպ ռեժիմով» և ոչ արդարացի քննության միջոցով:
Անվիճելի է այն փաստը, որ վերաքննիչ դատարանում արդարադատությունը իրականացվում էր Հայաստանի կողմից վավերացրած՝ մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի խախտմամբ և հակասում էր այդ փաստաթղթերի հիման վրա գործող մարմինների պրակտիկաին:
Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է հետապնդումների քաղաքական շարժառիթներով, այսինքն, գործ ունենք «ընտրովի արդարադատության» հետ։
Ավելին, պետք նշել, որ թե նյութական և թե դատավարական նորմերը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվում են խտրականորեն:
Իրավական գնահատականներ տալիս պետք է հաշվի առնել ինչ մթնոլորտում է տեղի ունենում դատավարությունը. «մայիսյան դեպքերը»։
Փաստացի պաշտոնատար անձինք կատարեցին այնպիսի գործողություններ, որոնք վտանգեցին և վնասեցին դատավոր Դանիելյանը անկախությունը: Այդ նույն պաշտոնատար անձերը իրենց գործողություններով անուղղակի միջամտեցին Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։
Նախագահը դեռևս արդարադատության մերժման զոհ է Հայաստանում, որտեղ քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և ներկայացնում է վրեժխնդրություն։