ԱԻՆ. Հանրապետության տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի
«Եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի»։ Այս մասին հայտարարություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հնարավոր աղետներից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:
Հիշեցնենք, որ գիշերվա ընթացքում Մեղրիում այրվել է 22 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, N զորամասից 35 զինծառայող, «Արևիկ» ազգային պարկի 15 աշխատակից, ոստիկանության 6 ծառայող և 15 բնակիչ:
Հունիսի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքում՝ 1500 քմ խոտածածկ տարածք, Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ մոտ 9 հա։