ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Կիպրոսի ջրերում Թուրքիայի գործողություններով
Եվրամիության (ԵՄ) 28 երկրներ «ափսոսանք են հայտնել, որ Թուրքիան դեռ չի պատասխանել ԵՄ-ի բազմաթիվ կոչերին՝ Կիպրոսի ջրերեում նավթի և գազի հորատման աշխատանքները դադարեցնելու մասին։
Այդ մասին ասվում է Բրյուսելում կայացած Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտից հետո հրապարակված հռչակագրում, որտեղ Թուրքիայի գործողությունները համարվել են անօրինական։
Նշվել է, որ ԵՄ-ի երկրները կշարունակեն ուշադիր հետևել տեղի ունեցող գործընթացին, որի շրջանակներում կաջակցեն Կիպրոսի Հանրապետությանը։ Պահանջվել է, որ Թուրքիան հարգանք ցուցաբերի Կիպրոսի ինքնիշխանության նկատմամբ։
Ժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի գործողությունների վերաբերյալ բավական կոշտ է արտահայտվել։
«Թուրքիան թանկ կվճարի, եթե չհրաժարվի իր արգրեսիվ դիրքորոշումից Միջերկրական ծովի արևելյան հատվածում»,- ասել է Ցիպրասը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին, սկսել էր նավթի և գազի հորատման աշխատանքներ, ինչը հարուցել էր Կիպրոսի, Հունաստանի իշխանությունների դիրքորոշումը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին