Մինսկ-2019․ Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը մեկնարկում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցչին
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը։ Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ են մտել նաև բռնցքամարտիկները։
69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ սակայն 0։5 հաշվով պարտվել է Աբդրբեջանը ներկայացնող կուբացի Լորենցո Սոտոմայորին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 75 կգ քաշային Արման Դարչինյանը ևս պայքարը կսկսի 1/16 երափակչից։ Նրա մրցակիցը կլինի խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկին։
Իսկ 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Ներսեսյանը մեկնարկում կմրցի Կոսովոն ներկայացնող Արդիտ Դելիյայի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա