Մինսկ-2019․ Ասյա Լալազարյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում կպայքարի բրոնզե մեդալի համար։
Մեր մարզուհին կիսաեզրափակչում զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասյա Նովիկովային և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Այս փուլում Ասյայի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Անֆիսա Կապայևան։
Հիշեցնենք՝ սամբոյի մրցաշարում այսօր պայքարի դուրս եկած Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) ևս կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել եզրափակիչ․ որտեղ կմրցի ռուս Անդրեյ Պերեպելյուկի հետ։