Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ
Կրեմլում նշել են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են ավիափոխադրումները դեպի Վրաստան վերականգնելու համար։ Դա ռուսների անվտանգությանը սպառնացող վտանգների վերացումն է։ Գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Վրաստանում իրավիճակը պետք է նորմալանա, պետք է չեզոքացվեն մեր քաղաքացիների համար բոլոր վտանգներն ու սպառնալիքները»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, ըստ որի հուլիսի 8-ից արգելվում է ռուսական ավիաընկերություններին ռուսների տեղափոխումը Ռուսաստանից Վրաստանի տարածք։ Ինչպես նշվում է հրամանագրում, դա արվել է Ռուսաստանի ազգային անվտանգության, ՌԴ քաղաքացիների անվտանգության համար։
ՌԴ կառավարությունը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների ու նրանց բեռների վերադարձը կազմակերպելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին