Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Խաչատուրյան քույրերին
System of a Down ռոք խմբի առջնորդ Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել Մոսկվայում նախորդ տարի իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերին։
Նրանց հետ կատարվածը Թանկյանը որակել է ողբերգություն, իրավապահ մարմիններին կոչ է արել նրանցներողամիտ լինել։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին քույրերին վերջնական մեղադրանք է առաջադրվել։
Այժմ էլ change.org կայքում ստորագրահավաք է իրականացվում՝ «Պահանջում ենք դադարեցնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ հարուցված քրեական գործը» պահանջով։ Դրա ներքո ստորագրել է ավելի քան 151 հազար 500 մարդ։
2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաքննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ, օգտվել բջջային հեռախոսից և ինտերնետից, գիշերը տանից դուրս գալ։
Նշվում է, որ հայրը ֆիզիկական, նաև սեռական բռնության է ենթարկել դուստրերին։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին
- Վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել Խաչատուրյան քույրերին
- Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանի զարմիկը պետությունից պաշտպանություն է խնդրել
- Փաստաբանները հույս ունեն, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն
- Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը հնարավոր է դադարեցվի
- Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ կարող է հետմահու գործ հարուցվի
- Դատարանը երկարացրել է Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը
- Փաստաբանը պատմել է, թե ինչն է անհանգստացնում Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից ավագը բնակության վայրի վերագրանցման փաստաթղթեր է ներկայացրել
- Սպանված Միխայիլ Խաչատուրյանի մայրը դիմել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին