Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
Հունիսի 22-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից։
Արարատյան Հայրապետական թեմից մանրամասնում են, որ 301 թվականին Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են:
Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը:
Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:
Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ: Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը:
Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին