Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի կյանքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը:
ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ քննարկվել է խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը Համահայկական խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարակից հրապարակումներ`
- Համահայկական խաղերի երրորդ ջահը կվառվի Արցախում
- Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվել է Խոր Վիրապում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին