Հայաստանում փող է պտտվում. Փաշինյան
«Մեր ամենակարևոր նպատակը անհատական ջանքի քաջալերումն ու խրախուսումն է ՀՀ զարգացման գործում»,- այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվող «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ իր ելույթի խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, որը Հայաստանը պիտի բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով նոր մակարդակի։
«Փոփոխությունների շարժիչ ուժը, իհարկե, պետք է լինի կառավարությունը, բայց դրանց շարժիչ ուժը քաղաքացիներն են։ Հայաստանում այսօր էլ կան մարդիկ, ովքեր զրոյից, առանց որևէ աջակցություն ունենալու՝ հասել են արդյունքների։ Նրանք չեն հանձնվել, չեն հուսահատվել։ Այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են, նրանց օրինակները պետք է ոգևորեն ուրիշներին։ Այս բոլոր մարդիկ մեծ հաջողություններ են ունենալու, որովհետև աշխատանքը չի կարող չբերել հաջողության», - ասաց կառավարության ղեկավարը։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ Կենտրոնական բանկից տեղեկացել է՝ այս տարի Հայաստանում պահուստավորված դոլարի ծավալը հասել է 171 միլիոն դոլարի։
«Երեք օրվա ընթացքում 40 միլիոն դոլարով ավելացել է։ Սա նշանակում է, որ Հայաստանում փող է պտտվում, տնտեսության արյունատար երակները բացվել են։ ՀՀ կառավարության գերնպատակն է աջակցել մարդկանց, որպեսզի նրանք բացահայտեն իրենց տաղանդը և հավատան դրան։ Դժվար է գերագնահատել խոշոր կապիտալի դերը տնտեսության զարգացման գործում, Հայաստանի Հանրապետությունում խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերն ունակ է լուծել։ Մեր խնդիրն այն է, որ ձևավորվեն նոր խոշոր բիզնեսներ։ Տնտեսությունն ուժեղացնելու համար պետք է ցույց տալ, որ Հայաստանը տաղանդավոր մարդկանց երկիր է։ Մենք հավատում ենք ՀՀ քաղաքացիներին, և ՀՀ քաղաքացին պետք է շարունակի իր հաղթարշավը», - հավելեց նա։
Հիշեցնենք, որ մինչ այս նման ֆորումներ են անցկացվել Լոռու, Սյունիքի, Արարատի և այլ մարզերում:
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է իրար վարակենք աշխատելու ցանկությամբ. վարչապետ
- Փաշինյան. Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հիմնվի անհատական ջանքի վրա
- Շուրջ 110 գործարարներ մասնակցել են Գեղարքունիքի ներդրումային գործարար համաժողովին
- Գեղարքունիքը բոլոր նախադրյալներն ունի վերածվելու էկո մարզի
- Մեր խնդիրն է այնպես անել, որ որևէ մեկը տնտեսական գործունեության համար չունենա կառավարության կարիքը. վարչապետ
- Անունը Վազգեն, ազգանունը՝ բրենդային Խաչիկյան, ինքը՝ տարազով
- «Մարդկանց բանկի պարտքերը ներվեցին, ընկերությունների վերաբերյալ քայլ չեղավ, հուսալքված ենք»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում