Բաղանիսի նորակառույց մանկապարտեզն այսօր հանդիսավոր կբացեն
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս բնակավայրում այսօր տոնական է։ Առիթը նորակառույց մանկապարտեզի բացումն է։ Տասն ամիս տևած շինարարությունից հետո այն հանդիսավոր կերպով կհանձնեն իրական տերերին՝ փոքրիկներին։
Շենքն արդեն հասցրել են կարմիր ժապավենով փաթաթել, այն կկտրեն ուղիղ կեսօրին։ Մանկապարտեզը կառուցվել է «ՓԱՐՈՍ»։ հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Նախադպրոցական հաստատության հին շենքը գտնվում է Բաղանիսի միջնակարգ դպրոցի հարեւանությամբ` Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերի գնդակոծության գոտում: Նոր շենքը կառուցվել է Բաղանիս գետակի ափին։
Գետի վարարումից մանկապարտեզի շենքը պաշտպանելու համար ֆելզիտե բլոկներ են տեղադրվել, դրանք բարեգործական հիմունքով տրամադրել էր Իջևանի «Քարարտ» ընկերությունը։
Բոլոր լուսանկարները՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին