Թբիլիսիի հիվանդանոցներում 52 տուժած է մնում
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ բողոքի ակցիաների ընթացքում վնասվածքներ ստացած 52 մարդ։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, առողջապահության նախարարության տվյալներով նրանց մեծ մասի վիճակը կայուն է, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, նրանց մի մասը այսօրվա ընթացքում կլքեն հիվանդանոցները։
Վիրաբուժական բաժանմունքում 9 տուժած կա, նրանք վիրահատվել են։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների ընթացքում մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել 240 մարդ, նրանցից 70-ը ոստիկաններ էին, 31-ը ԶԼՄ ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան