Մինսկ-2019․ Հրաձիգները չհաղթահարեցին որակավորման փուլը միքսում
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը։ Մրցումային երկրորդ օրը պայքարի են դուրս եկել նաև հրաձիգները։
Հայաստանի ներկայացուցիչներ Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը մասնակցեցին հրաձգության 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժության առաջին կրակահերթին, գրանցեցին 620․0 արդյունքը, զբաղեցրին 12-րդ տեղը և չհաղթահարեցին որակավորման փուլը։
Այս վարժության երկու կրակահերթերից յուրաքանչյուրին մասնակցում է 16 թիմ։
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում մեկնաբանելով մեր հրաձիգների ելույթները՝ մասնավորապես ասել է․
«Մեկնաբանելու շատ բան չկա։ Երեկ մարզումներ անցկացրին ու շատ բարձր ցուցանիշներ գրանցեցին։
Կան դեռ էլի վարժություններ։ Հուսով եմ՝ խելքները կհավաքեն գլուխները ու կցուցադրեն այն արդյունքները, որոնք գրանցում են մարզումների ժամանակ։ Ալլան ավելի լավ հանդես եկավ։ Հրաչիկի մոտ կարծում եմ խնդիրը հոգեբանական է։ Ուրիշ ոչ մի խնդիր չկա։ Ձգտում է ավելիին, բայց պատրաստ չի լինում։ Հնարավոր չէ ավել արդյունք ցույց տալ՝ պատրաստ չլինելով։ Նա պատրաստ է բարձր ցուցանիշներ գրանցել, բայց ավելիին է ձգտում»,- ասել է Սեյրան Նիկողոսյանն ու նշել, որ գոհ են այն երկու նոր հրացաններից, որոնք Օլիմպիական կոմիտեն տրամադրել էր հրաձիգներին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին