Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավոր դիմել են իրենց անվտանգությունն ապահովելու համար
Իրավաբան.net-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը:
«Մեզ հայտնի է դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դիմել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար: Ոստիկանությունն այժմ ապահովում է նրանց անվտանգությունը: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ին հաստատեցին նաև ոստիկանությունից»,-գրում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան