Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին կտեղափոխեն նաև Հայաստանի օդանավակայանով
Դեպի Վրաստան կանոնավոր չվերթներ իրականացնող բոլոր վեց ավիաընկերությունները՝ «Red Wings», «Սիբիր», «Ուրալյան ավիաուղիներ»,«Պոբեդա», «Աէրոֆլոտ», «Նորդավիա» հայտարարել են, որ վաճառված տոմսերը սկսել են մասայաբար վերադարձնել։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Մաքսիմ Ակիմովը։
«Բոլոր ավիաընկերությունները հաստատել են, դեպի Վրաստան թռիչքի համար վաճառված տոմսերը հետ են վերադարձնում։ Դա էականորեն թեթևացնում է Վրաստանում գտնվող զոսաշրջիկներին վերադարձնելու գործը»,-ասել է նա։
Ըստ աղբյուրի, ավիաընկերութունները պատրաստ են Վրաստանից Ռուսաստանի քաղաքացիներին տեղափոխել նաև հուլիսի 8-ից հետո, երբ ուժի մեջ է մտնելու արգելքը՝ սակայն այդ դեպքում ուղևորափոխադրումն իրականավելու է կամ Հայաստանի կամ Հյուսիսային Օսեթիայի օդանավակայանների միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին դեպի Վրաստան թռիչքներ է իրականացնում ռուսական վեց ավիաընկերություն
- Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին