«Լոռեցի Սաքոն» և «Մարոն» խորեոգրաֆիկ բալետային ներկայացումները նվիրված են Թումանյանի 150-ամյակին
Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ հունիսի 27-ին և 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի «Լոռեցի Սաքոն» և «Մարոն» /պրեմիերա, մեկ գործողությամբ/ խորեոգրաֆիկ բալետային ներկայացումները: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
«Լոռեցի Սաքոն» պարային ներկայացման մեջ Սաքոյի դերում հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Շվեդիայի արքայական թատրոնի առաջատար բալետի արտիստ Արսեն Մեհրաբյանը: Բեմադրող խորեոգրաֆն է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը, բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Արամ Սուքիասյան, զգեստերի նկարիչ՝ Մովսես Խորենացու մեդալակիր Ռուբինէ Հովհաննիսյան:
Հարակից հրապարակումներ`
- Խոջիվանքի պանթեոնում կայացել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի հիշատակին
- Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Դսեղում
- Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան