Մինսկ-2019․ Անուշ Գրիգորյանը հաղթել է 1/8 եզրափակիչում
Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը՝ հունիսի 23-ին, պայքարի էր դուրս եկել բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ)։ ՀԱՕԿ կայքի հաղորդմամբ, Անուշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ մրցելով Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովայի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տոնել։
Այս քաշային կարգի 1/4 եզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին։ Անուշը մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ։
Հունիսի 23-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ էին դուրս եկել նաև Արման Դարչինյանը (75 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։ Դարչինյանը պարտվել է 1/8 եզրափակիչում, իսկ Հովհաննիսյանը՝ հաղթել և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկ-2019․ Ասյա Լալազարյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար
- Մինսկ-2019․ Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը մեկնարկում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցչին
- Մինսկ-2019․ Հրաձիգները չհաղթահարեցին որակավորման փուլը միքսում
- Հայտնի է Եվրոպական խաղերում հայ սամբիստների ժամանակացույցը
- Մինսկ-2019: Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
- Մինսկ-2019. Եվրոպական խաղերի համար վաճառվել է ավելի քան 130 հազար տոմս
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին