Red Wings-ն առաջարկել է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան կամ Մախաչկալա
Ռուսաստանյան Red Wings ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին Վրաստանի տոմսերը փոխարինել դեպի Երևան կամ Մախաչկալա տոմսերի հետ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, Red Wings-ը հունիսի 21-ին հաղորդել էր, որ դադարեցնում է հուլիսի 8-ից նախատեսված տոմսերի վաճառքը դեպի Վրաստան: Բոլոր ուղևորներին ամբողջությամբ վերադարձվելու են վճարած գումարները:
«Ընկերությունը որպես այլընտրանքային տարբերակ առաջարկում է առանց հավելավճարի փոխել երթուղին, որի սկիզբը կամ ավարտը Բաթումին է կամ Քութաիսին, Երևանով կամ Մախաչկալայով»,- ասված է հաղորդագրության մեջ: Մինչև հուլիսի 7-ը ընկերության չվերթները Վրաստան կազմակերպվելու են ըստ չվացուցակի:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, ըստ որի հուլիսի 8-ից արգելվում է ռուսական ավիաընկերություններին ռուսների տեղափոխումը Ռուսաստանից Վրաստանի տարածք։ Ինչպես նշվում է հրամանագրում, դա արվել է Ռուսաստանի ազգային անվտանգության, ՌԴ քաղաքացիների անվտանգության համար։ ՌԴ կառավարությունը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների ու նրանց բեռների վերադարձը կազմակերպելու համար։
Հարակից հրապարակումներ`
- «Աշխարհ՝ բարի գալուստ Վրաստան»․ նոր արշավ՝ Պուտինի կողմից չվերթների արգելքից հետո
- Վրացագետ. Այս պահին մտավախության ոչ մի առիթ չկա
- Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին կտեղափոխեն նաև Հայաստանի օդանավակայանով
- Վրացագետ. Իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները
- Այս պահին դեպի Վրաստան թռիչքներ է իրականացնում ռուսական վեց ավիաընկերություն
- Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանում տեղի ունեցած անկարգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին