Հայաստան եկող ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են Վերին Լարսի անցակետում
Վերին Լարսի անցակետում այսօր կանգեցված ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են ռուս-վրացական սահմանին։
Դեսպանությունից հայտնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները մեկնել են Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար։
Ըստ աղբյուրի, ուղևորափոխադրող ընկերության մեկ այլ ավտոբուս գտնվում է Վերին Լարս տանող ճանապարհին և շուտով ուղևորներին կտեղափոխի Հայաստան։
Ավելի վաղ դեսպանությունից հայտնել էին, որ այսօր առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։
Թե ինչ բեռի մասին է խոսքը, չի մանրամասնվում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին