Մինսկ-2019. Հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցուն
Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել երկրորդ Եվրոպական խաղերում։ ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր։
Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով հաղթանակ տարել։
Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7։0։ Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3։3):
Այսպիսով, Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող 6 սամբիստները 3 մեդալ են նվաճել։
Հունիսի 22-ին արծաթե մեդալակիր էր դարձել Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունիսի 23-ին բրոնզե մեդալ էր նվաճել Արսեն Ղազարյանը (74 կգ), իսկ Տիգրան Կիրակոսյանը դարձել էրչեմպիոն։
Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Ասյա Լալազարյանը (48 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ) պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկ-2019․ Անուշ Գրիգորյանը հաղթել է 1/8 եզրափակիչում
- Մինսկ-2019․ Ասյա Լալազարյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար
- Մինսկ-2019․ Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը մեկնարկում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցչին
- Մինսկ-2019․ Հրաձիգները չհաղթահարեցին որակավորման փուլը միքսում
- Մինսկ-2019․ Սամբիստներ Մաքսիմ Մանուկյանն ու Դավիթ Գրիգորյանը հաղթանակով են մեկնարկել
- Մինսկ-2019. Ժիրայր Սարգսյանը մեկնարկեց հաղթանակով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան