Մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
Այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը, որը կանցկացվի մինչև հունիսի 28-ը։ Նստաշրջանի կարևորագույն քննարկումներից է լինելու որոշումների կայացման գործընթացը՝ կապված հավատարմագրերի ու քվեարկության հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։
Բելգիացի պատգամավոր Պետրա Դե Սուտերի պատրաստած այս բանաձևի ընդունումը կարևոր է, որը կարող է հնարավորություն տալ Ռուսաստանի Դաշնության պատգամավորներին՝ մասնակցել ԵԽԽՎ նիստերին։
Նշենք, որ Ռուսաստանը պատվիրակություն է կազմել ու ուղարկել Ստրասբուրգ, քանի որ պատգամավորների մեծամասնությունը կողմ են այս բանաձևի ընդունմանը։
ԵԽԽՎ այս նստաշրջանում պատգամավորները կընտրեն նաև 70-ամյա կազմակերպության նոր գլխավոր քարտուղար, որը կփոխարինի Թորբյորն Յագլանդին։
Հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում Նախարարների կոմիտեի գործունեությունը կներկայացնի Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետական նախարար Ամելի Դե Մոնչալինը։ Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սուսան:
Օրակարգային հարցերից են լրագրող Դաֆնի Կարուանա Գալիզիայի սպանությունն ու օրենքի գերակայությունը Մալթայում, կանանց նկատմամբ բռնության և գենդերային հավասարության դեմ պայքարի համատեղ քննարկումը երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի դադարեցումը, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հանդես կգա երեխաների վաճառքի ու սեռական շահագործման մասին հայտարարությամբ:
Վեհաժողովը կքննարկի նաև Սիրիայում տիրող իրավիճակը, Բուլղարիայի հետ հետմոնիտորինգային երկխոսությունը, Բորիս Նեմցովի սպանությունը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ բյուջեն:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն է ձևավորել ու վերադառնում է Ստրասբուրգ
- Ուկրաինան խոստանում է հակադարձել ԵԽԽՎ` Ռուսաստանի վերադարձին
- ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է իր պատվիրակության՝ ԵԽԽՎ վերադարձի վերաբերյալ հանձնաժողովի որոշմանը
- ԵԽԽՎ-ն որոշել է թույլ տալ Ռուսաստանին մասնակցել հունիսի նստաշրջանին ու գլխավոր քարտուղարի ընտրությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան