Նոր ընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Երևան-Մոսկվա -Երևան երթուղով
Smartavia ընկերությունը հուլիսի 12-ից շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ թռիչքներ կսկսի իրականացնել Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո օդանավակայան)- Երևան երթուղով:
«Արմենիա» միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով՝ երկուշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Smartavia ընկերությունը հուլիսի 11-ից սկսելու է չվերթեր իրականացնել նաև Երևան-Սանկտ Պետերբուրգ- Երևան երթուղով:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին