Հայաստանը հինգերորդն է ՌԴ ներգաղթյալների թվով
2018 թվականին Ռուսաստան է ժամանել շուրջ 565 հազար ներգաղթյալ, որոնցից 90 տոկոսը ԱՊՀ երկրներից: rg.ru-ի հաղորդմամբ, НАФИ վերլուծական կենտրոնի տվյալների համաձայն, ներգաղթյալների թվով առաջին տեղում, ինչպես նախկինում, Ուկրաինան է` 24 տոկոս։ Նախորդ տարվա համեմատ, ցուցանիշը նվազել է 8,3 տոկոսով։
Երկրորդ տեղում է Ղազախստանը՝ 72,1 հազար մարդ, ցուցանիշն աճել է 0,6 տոկոսով։ Այնուհետև Տաջիկաստանն է՝ 67,9 հազար մարդ, աճը՝ 7 տոկոս։
Չորրորդ և հինգերորդ տեղերում են Ուզբեկստանն ու Հայաստանը՝ համապատասխանաբար՝ 55,3 և 48,4 հազար մարդ։ Նվազումը առաջին դեպքում կազմել է 13,6 տոկոս, երկրորդ՝ 0,97 տոկոս։
Տոկոսային արտահայտությամբ ամենաշատը Թուրքմենստանից է աճել մարդկանց ներհոսքը Ռուսաստանին` 20,3 տոկոսով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին