Վերին Լարսի անցակետում կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուս
Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ»,- նշված է դեսպանության հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Red Wings-ն առաջարկել է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան կամ Մախաչկալա
- Վրացագետ. Այս պահին մտավախության ոչ մի առիթ չկա
- Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին կտեղափոխեն նաև Հայաստանի օդանավակայանով
- Վրաստանում ՀՀ դեսպանությունը բողոք է ներկայացրել դատարան՝ Մինասյանի կալանքի ժամկետը կրճատելու մասին
- Վրացագետ. Իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին