Վենետիկի հանձնաժողովը հրատապ կարծիք կտա Հայաստանում դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հունիսի 21-22-ին Վենետիկում անցկացված լիագումար նիստի արդյունքներով ընդունված ամփոփման մեջ անդրադարձ է կատարել նաև Հայաստանում դատական բարեփոխումներին։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ կայքից։
Այսօր հրապարակված փաստաթղթում ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովը տեղեկացվել է Հայաստանում վերջին սահմանադրական զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ վերջին հանրային հայտարարությունները՝ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ և խնդրել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին մանրամասնորեն հետևել իրավիճակին՝ հարկ եղած դեպքում հանդես գալ հայտարարությամբ այս առումով։
Վենետիկի հանձնաժողովը նաև լիազորել է հրատապ կարծիք տալ Հայաստանում դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ, որը կուղարկվի այն հայցած իշխանություններին՝ մինչև հոկտեմբերի լիագումար նիստը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան