Փայլան. Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին:
Իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ Փայլանը մասնավորապես նշել է. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է: Այս գիշեր բոլորս միասին շուրջպար կբռնենք: Վաղը բոլորս ի գործ՝ միասնաբար կառուցելու ժողովրդավարություն»։
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, ըստ նրա` այս անգամ ընտրողները, մանավանդ HDP-ական ընտրողները, ավելի վճռաբար տրամադրված են գնացել ընտրության։ Եվ այս ընտրության ամենադրական արդյունքն այն է, որ Թուրքիայում արդեն խարխլվել են մեկ մարդու իշխանության հիմքերը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան