Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, նախագահի աջակիցներից, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմը շնորհավորել է մրցակցին՝ հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթելու համար։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Իմամօղլուն հավաքել է մոտ 54 տոկոս, Յըլդըրըմը՝ 45,3 տոկոս ձայն։ Մարտի 31-ի ընտրություններում Իմամօղլուն հավաքել էր 48,8 տոկոս, Յըլդըրըմը՝ 48,55 տոկոս։ Իշխող կուսակցությունը բողոքարկել էր արդյունքները, սակայն ԿԸՀ-ն մի քանի տեղամասում վերահաշվարկի արդյունքում սկզբունքային խախտումներ չէր հայտնաբերել։
Ապրիլի 17-ին Իմամօղլուն ստանձնել էր քաղաքապետի պաշտոնը, սակայն մայիսի 6-ին ԿԸՀ-ն բավարարել էր «Արդարություն և զարգացում» կուսակցության բողոքարկումը՝ ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու և հունիսի 23-ին նոր ընտրություններ նշանակելու մասին։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Իմամօղլուին հաղթանակի առիթով շնորհավորել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ցանկանալով հաջողություններ։
Իմամօղլուն հաղթական ելույթում դիմել է նաև նախագահ Էրդողանին։
«Ես պատրաստ եմ աշխատել ձեզ հետ ներդաշնակորեն։ Ես հայտարարում եմ սա Ստամբուլի բոլոր բնակիչների առջև։ Մանդատը ստանալուց և պաշտոնը ստանձնելուց հետ ես կցանկանայի հանդիպել ձեզ հետ հնարավորինս շուտ, որպեսզի առաջարկենք մեր ճանապարհային քարտեզը և լսել միմյանց»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 21 թեկնածու
- Դավութօղլուն և Գյուլը քննադատել են Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու որոշումը
- Ընդդիմադիր թեկնածուն դարձավ Ստամբուլի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան