Վրացագետ. Այս պահին մտավախության ոչ մի առիթ չկա
Հայաստանի քաղաքական կուսակցությունները բոլոր հայտարարություններից առաջ պետք է մի քիչ ավելի խորն ուսումնասիրեն իրավիճակը, այնպիսի հայտարարություններ անեն, որ հարվածի տակ չդնեն Վրաստանում գտնվող հայությանը, հատկապես այդ դժվար ներքաղաքական իրավիճակում։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե «Սասնա ծռեր» կուսակցությունը հանդես է եկել կոչով՝ ուղղված Ջավախքի հայությանը, մասնավորապես՝ «Ջավախքում բնակվող հայությանը կոչ ենք անում լինել շրջահայաց ու ողջախոհ, ամեն կերպով խուսափել Մոսկվայի լարած ծուղակից և ակամա չդառնալ նրա «բաժանիր, որ տիրես» քաղաքականության գործիք ու չնպաստել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական ծրագրերին»»:
Նա ընդգծեց, որ ջավախահայության հետ կապված ոչ մի վտանգ չի տեսնում, միակ խնդիրը, որը կա այս շրջանում նույն խնդիրն է, ինչ կա ողջ Վրաստանում՝ տնտեսական, Վրաստանի բոլոր քաղաքացիները աշխատանքի հնարավորություն ունենան և պահեն իրենց ընտանիքը։
Վրացագետի խոսքով, այդ ուղղությամբ աշխատում են իշխանությունները։ Ջ. Մելիքյանը կրկին ընդգծեց, որ այս պահին մտավախության ոչ մի առիթ չկա։
Հարակից հրապարակումներ`
- Վրացական կինոթատրոնները բոյկոտում են ռուսալեզու հանդիսատեսին
- Թբիլիսիի հիվանդանոցներում 52 տուժած է մնում
- Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին կտեղափոխեն նաև Հայաստանի օդանավակայանով
- Վրացագետ. Իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները
- Թբիլիսիում տուժածների թվում հայեր չկան
- Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ վիրավորվել է 240 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան