ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ը որոշում է ընդունել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել երկրի փոխնախագահ Մայք Փենսը։
Նա ասել է, որ նոր միջոցների մասին, որոնք պատասխան կլինեն խփված անօդաչուին և Օմանի ծոցում լցանավի վրա հարձակմանը, Դոնալդ Թրամփը կհայտարարի հունիսի 24-ին։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, իր հերթին, մեկնաբանել է այդ պատժամիջոցները։
«ԱՄՆ կառավարությունը տարատեսակ պատժամիջոցներ է կիրառում ֆիզիկական անձանց, ընկերությունների դեմ, Իրանի դեմ կիրառում է տնտեսական ահաբեկչություն և պատերազմ, արդյո՞ք կան այնպիսի պատժամիջոցներ, որ ԱՄՆ-ը դեռ չի կիրառել Իրանի նկատմամբ»,- ասել է Մուսավին։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն հրաժարվում է աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքներին
- Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պայմանները
- Իրանը կոչ է անում հրաժարվել դոլարից՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը» դադարեցնելու համար
- Իրանը կրճատում է միջուկային գործարքի պարտավորությունների կատարումը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին