«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրենը
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հրավերով Հայաստան է ժամանել TRAFIGURA միջազգային խոշորագույն թրեյդինգային ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն և բաժնետեր Ջերեմի Վեիրի գլխավորությամբ:
Ընկերությունից հայտնում են, որ պատվիրակության անդամները տեղում ծանոթացել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» արտադրական հզորություններին, ենթակառուցվածքներին և ընկերության ղեկավարության հետ քննարկել փոխգործակցության հեռանկարային ծրագրեր:
Համագործակցության ուղիների քննարկման համատեքստում, կողմերը գոհունակություն են հայտնել գործարար հարաբերությունների ներկա մակարդակից, որի շրջանակներում 2019 թվականի ընթացքում Հայաստանում արդեն իսկ կատարվել է 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Հանդիպման մասնակիցներն արձանագրել են նոր, ավելի խոշոր և հավակնոտ ծրագրեր իրականացնելու փոխադարձ պատրաստականությունը:
TRAFIGURA միջազգային խոշորագույն թրեյդինգային ընկերության տարեկան շրջանառությունը հասնում է 200 միլիարդ ԱՄՆ դոլարի: Ընկերությունը մասնագիտացած է մետաղների, էներգետիկայի և ածխաջրածնային հումքի, այդ թվում` նավթի առևտրում: Ընկերությունը աշխարհում նավթի և մետաղների խոշորագույն մատակարարների ցանկի առաջատարներից է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան