Հայ ուղևորներին տեղափոխելու համար լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է
Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։
«Միաժամանակ հայտնում ենք, որ ուղևորների դեպի Հայաստան տեղափոխման հետ կապված ծախսերի բեռը իր վրա է կրում ուղևորափոխադրող կազմակերպությունը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։