«Հայ ֆեստն» ընդգրվել է 24 լավագույն փառատոների ցանկում
Օրեր առաջ Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի (ԵՓԱ, EFA) ԵՓՓԵ (Եվրոպան փառատոների, փառատոները Եվրոպայի համար, EFFE) ծրագրի շրջանակներում 2019-2020թթ.-ի 715 փառատոններից ընտրվել են 24 դափնեկիրները՝ լավագույն արվեստի փառատոները: Հայաստանը «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի միջոցով առաջին անգամ ընդգրվել է 24 լավագույն փառատոների ցանկում: Այս մասին հայտնում են «Հայ ֆեստի» մամուլի ծառայությունից։
ԵՓՓԵ-ն ծրագիր է արվեստի փառատոների համար, որը նաև ծառայում է որպես առցանց փառատոնային օրացույց. www.festivalfinder.eu կայքը գործում է արվեստի բոլոր տեսակներով հետաքրքրված միջազգային լսարանի համար:
Այս մրցույթը իրականացվում է երկու տարին մեկ, ներկայացնում է գեղարվեստական բարձր մակարդակ և միևնույն ժամանակ ունի մեծ ներդրում տեղական և ռեգիոնալ մշակութային համագործակցությունների զարգացման մեջ: ԵՓՓԵ-ն, նախաձեռնվել է ԵՓԱ-ի կողմից և աջակցվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից:
Հաղթողները կներկայանան ԵՓՓԵ-ի մրցանակաբաշխության արարողությանը, որը կկայանա Բոզարում՝ Բրյուսելի Գեղարվեստի Կենտրոնում, 2019թ․-ի սեպտեմբերի 26-ին:
ԵՓՓԵ-ի դափնեկիրները ներկայացնում են Եվրոպական մշակութային հարթակի բազմազանությունը տարբեր ճյուղավորումներով՝ թվային արվեստից մինչև օպերա: Այս փառատոներն ընտրվել են ԵՓԱ-ի պիտակի տակ ընդգրկված 715 փառատոներից, դրանք խորապես նվիրված են արվեստին, իրենց համայնքներին և Եվրոպային: Բոլոր այս փառատոները միասին ներկայացված են FestivalFinder.eu կայքում և թվով 2000-ն են:
ԵՓՓԵ-ի միջազգային ժյուրիի, ԵՓՓԵ-ի 2019-2020 դափնեկիրների մասին որոշման հետ մեկտեղ ԵՓԱ-ն ուրախ է հայտարարելու ԵՓՓԵ-ի հանդիսատեսի ձայն, օնլայն մրցույթի մասին: Օնլայն մրցույթը այժմ բաց է FestivalFinder.eu հղումով: Ողջ աշխարհից հանդիսատեսը հնարավորություն կունենա ընտրել իր համակրելի փառատոնը:
ԵՓՓԵ-ի 2019-2020թթ․-ի դափնեկիրների ցուցակում ընդգրկված են փառատոներ Բելգիայից, (ժամանակակից պար, թվային արվեստ, կինո, գրականություն), Ավստրիայից (թվային արվեստ), Ֆինլանդիայից, (Ժանրային խառնուրդ, թատրոն), Մեծ Բրիտանիայից (երաժշտություն), Նորվեգիայից (երաժշտություն, թատրոն, պար, ժանրային խառնուրդ), Լեհաստանից (գրականություն),Իտալիայից (ժամանակակից պար, ժանրային խառնուրդ, թատրոն) և այլ երկրներից։
Այս ցանկը ներկայացնում է ընտրությունն այն փառատոների, որոնք մուտք են գործել «ԵՓՓԵ պիտակ 2019-2020»: Փառատոների եվրոպական ասոցիացիան վստահ է ԵՓՓԵ-ի ներուժի մեջ՝ ընդգրկելու և շնչելու Եվրոպան որպես համայնքի և փոխադարձ ըմբռնման ու աշխարհի առջև պատասխանատվության գաղափար:
Հարակից հրապարակումներ`
- «Հայ Ֆեստ»-ն այս տարի երևանյան 13 բեմահարթակներում կցուցադրի ավելի քան 40 ներկայացում
- «Հայ ֆեստ»-ը կանցկացվի «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագրով
- «Հայ Ֆեստ»-ում այսօր «Մաքսիմ Գորկու» թատրոնի (Գերմանիա) «Հոգիների աճուրդն» է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան