Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ
«Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը տապալված է, և մենք նախաձեռնում ենք սահմանադրական կարգի վերականգնման աշխատանքներ»,-Սահմանադրական դատարանի դիմաց հրավիրած շտապ հավաքի ժամանակ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Նարեկ Մալյանը։
Նրա խոսքով, այդ աշխատանքներն իրականացվելու են Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների, այդ կետի շուրջ նրանց համախմբման միջոցով։
««Մեր քայլը» դաշինքի պատգամավորներին խորհուրդ կտամ լավ մտածել, որովհետև նրանց շատ տխուր ապագա է սպասվում, և այդ ապագան շատ մոտ է։ Նրանցից շատերը անմիջական մասնակցություն են ունեցել սահմանդրական կարգի տապալմանը, այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս վայրկյան առաջ հետ կանգնել այդ գործելաոճից, միգուցե նրանց հաջողվի խուսափել քրեական պատասխանտվությունից»,-ասաց նա։
Նախաձեռնող խմբի անդամներից Նարեկ Սամսոնյանն էլ լրագրողների հետ զրույցում, ասաց՝ պատրաստ են ակցիաներ իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել Սահմանդրության նկատմամբ ոտնձգությունները, ասաց, օգտագործելու են փողոցային պայքարի ողջ գործիքակազմը։
«Այո, մենք կատարում ենք պատվեր, սահմանդրական պատվեր։ Սահմանդրական կարգը տապալելը փորձում են դարձնել սովորական երևույթ Հայաստանում, իրենց թվում է, երբ ուզեն կարող են սահմանդրական կարգը տապալել, մենք դա թույլ չենք տա»,-ասաց Սամսոնյանը՝ պատասխանելով իրենց ուղղված այն մեղադրանքներին, թե «ՎԵՏՕ»-ն պատվեր է կատարում։
Սամսոնյանը կարծում է, որ իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի փորձում է հրահրել բախումներ, եթե նման բան լինի, ապա ըստ նրա, պատասխանտվությունն ընկելու է իշխանությունների վրա։
Նշենք, որ ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են «Ընտրակեղծարարներ, հեռու ՍԴ-ից», «Վահեն Ջհանգիրյան Գագոյի դրածոն է», «Վահե= Լևոն=Ֆաշիզմ» ու այլ գրություններով, ինչպես նաև Վահե Գրիգորյանի, Ջորջ Սորոսի լուսանակարներով ցուցապաստառներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին