ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ
«Մենք այստեղ կմնանք մինչև աշխատանքային օրվա ավարտը, որպեսզի ապահովենք ՍԴ բնականոն աշխատանքը»,-ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Նարեկ Մալյանը ՍԴ շենքի դիմաց հրավիրած շտապ հավաքի ժամանակ։
Նրա խոսքով, դրանից հետո ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Ազգային Ժողովի շենք։
«Մենք բոլորս այստեղից երթով կգնանք դեպի ԱԺ, այնտեղ մեր սրտի խոսքը՝ տարբեր ամոթանքներով կհայտնենք ԱԺ-ին, որ այդ դեմագոգի թեկնածությունը հաստատեցին ՍԴ անդամի պաշտոնին, չնայած երբ էդ մարդու կենսագրությունը նայում ես, ավելի շատ ՀՔԾ անդամ է, քան ՍԴ»,-ասաց Մալյանը՝ ավելացնելով, որ հարցի լուծումը պահանջումէ համառություն ու համբերություն։
Ակցիային մասնակցող իրավաբան Ռուբեն Մելիքյանը ներկաներին տեղեկացրեց ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող անցուդարձի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Վենետիկի Հանձնաժողովը։
«Վենետիկի հանձնաժողովը հանձնարարել է պարոն Բուքիքիոյին հետևել իրադարձություններին ու անհրաժեշտության դեպքում հանդես գալ հայտարարությամբ։ Սա կարևոր ուղերձ է մեր իշխանություններին, ես որպես իրավաբան այս իրավիճակը որակում եմ որպես իշխանության յուրացման նախապատրաստում, ճիշտ կլինի, որ այդ աշխատանքներն առաջ չտարվեն»,-ասաց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ
- Շտապ հավաք. Մենք այստեղ ենք՝ ապահովելու ՍԴ բնականոն աշխատանքը
- Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց
- Հրայր Թովմասյանը Ազգային ժողովի կողմից ընտրված օրինական ՍԴ նախագահ է. Ալվինա Գյուլումյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին