«ՎԵՏՕ»-ն վաղը կրկին հավաքվելու է ՍԴ դիմաց
«Վաղը ժամը 4-ին գալիս ենք Սահմանադրական դատարանի դիմաց, եթե հանկարծ իշխանության բուծած խուլգիաններից որևէ մեկը ներկա է լինում տարածքում, մենք սկսում ենք պերմանենտ ակցիաների շարք՝ գալիս ենք այստեղ ու այստեղից տեղ չենք գնում»,- հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Նարեկ Մալյանը՝ Ազգային ժողովից կրկին վերադառնալով ՍԴ-ի շենքի մոտ։
Նա նշեց, որ աջակցելու են ոստիկաններին՝ ապահովելու Սահմանադրական դատարանի անխափան աշխատանքը։
«Կոչ եմ անում Սահմանադրական դատարանի դատավորներին՝ սա ձեր կռիվն է, որևէ մեկդ եթե հետ կանգնի այդ կռվից, նա կհանձնի պետության բանալիները օտարերկրյա գործակալական ցանցին։ Կանգնեք ձեր տեղերում, սրանք չունեն հանրային աջակցություն։ Նորմալ մարդիկ ձեզ հետ»,- հայտարարեց Ն. Մալյանը։
Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խումբը շտապ հավաք էին կազմակերպել ՍԴ դիմաց։
««ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների շարք սկսելու մասին: Այդ նպատակով «ՎԵՏՕ»-ն սկսում է բոլոր քաղաքական, հասարակական ուժերի և մտահոգ անհատների հետ խորհրդակցությունների շարք՝ Հայաստանում տապալված սահմանադրական կարգի վերականգմանն ուղղված ճանապարհային քարտեզի, գործիքակազմի և ժամականացույցի մշակման ու իրագործման նպատակով:
Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ ՀՀ-ում իրականացվող ատելության քարոզի, դրա բոլոր հետևանքների իրավական ու քաղաքական անտրամաբանական լուծումների և դրանով պայմանավորված՝ հետագա սրացումների, լարվածության, հնարավոր բոլոր բախումների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշված էր խմբի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ
- Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ
- Շտապ հավաք. Մենք այստեղ ենք՝ ապահովելու ՍԴ բնականոն աշխատանքը
- Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց
- Հրայր Թովմասյանը Ազգային ժողովի կողմից ընտրված օրինական ՍԴ նախագահ է. Ալվինա Գյուլումյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին