Այս իրավաբանի դիպլոմով մարդիկ կրոնական աղա՞նդ են, թե՞ դավադիրներ. Վահան Իշխանյան
«Այն բանից հետո երբ Վահե Գրիգորյանը մեկնաբանելով Սահմանադրությունը ինքնահռչակեց իրեն Սահմանադրական դատարանի նախագահ, Իրավաբանական ֆակուլտետ ավարտած մի շարք անձինք՝ «Իմ քայլ»-ի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան, նախկին դատավոր Պարգև Օհանյան և այլն, նրա հետևից սահմանադրության գրիգորյանական մեկնաբանությունը որպես վերջին ճշմարտություն ճանաչեցին և իրենց կողմից էլ հռչակեցին Գրիգորյանին ՍԴ նախագահ։
Այսպիսով, Վահե Գրիգորյանը նրանց համար կամ գուրու է, կրոնական առաջնորդ, Մովսես մարգարե, իրենք էլ նրա ժողովուրդը, կամ էլ նրանք էլ են մասնակից դատական իշխանությունը յուրացնելու դավադրությանը։
Եթե նրանք միշտ սպասում են, որ Վահե Գրիգորյանը ինչպես Մովսես մարգարեն, իրենց առաջնորդի անապատով, ճանաչում միայն յուրաքանչյուր օրենքի նրա մեկնաբանությունը, ապա Գրիգորյանը նրանց մարգարեն է, գուրուն, հենց ստանում են մեկնաբանությունը, հետևից սկսում են հիմնավորել թե ահա որն է ճշմարտությունը։
Բայց Գրիգորյանի մեկնությամբ առաջնորդվելու համար ինչպես Իմ քայլի ոչ իրավաբան պատգամավորների ու մնացած Նիկոլական զանգվածի համար, իրավաբանական կրթությունն ու պրակտիկան լրիվ ավելորդ են։ Այդպես չի՞, էլ ինչի՞ն են իրավաբանական կրթությունն ու պրակտիկան, եթե մինչև Գրիգորյանի ելույթն ու ինքնահռչակվելը, մի տարի շարունակ ոչ մեկի մտքով չէր անցել հայտարարել ՝ հոպ, սահմանադրական դատարանում մի դատավոր կա, ու ՍԴ֊ի անվան տակ ինչ որոշում ընդունվում է, օրենքի ուժ չունի։
Իսկ եթե մի տարի շարունակ գիտեին այդ մասին, բայց լռում էին, չէին կանխում երկրում անօրինական իրավիճակը, «Հանցագործության մասին իմանում, բայց չէին հայտնում», ուրեմն, այս ամենը դավադրություն է, և իրենք էլ մասնակցում էին դավադրությանը, մինչև Գրիգորյանի ընտրվելը գաղտնիքը պահում էին, իրականությունը չէին մատնում, որ չխանգարեն ընտրության անվան տակ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի յուրացմանը։
Բայց այս դեպքում էլ, նրանք ոչ թե իրավաբան են այլ դավադիրներ։ Եվ մյուս տարբերակը, որ իրենք էլ, Վահե Գրիգորյանն էլ լավ էլ գիտեն, որ ոչ մի իրավական հիմք չունի Վահե Գրիգորյանը մեկնաբանությունն ու արարքը, ուղղակի քերականական տարբերություն բռնացնելով, իրավական կոնտեքստում հոմանիշներին հակադիր իմաստներ վերագրելով, բառախաղ է անում՝ Սահմանադրական դատարանում հեղաշրջում անելու և իշխանությունը յուրացնելու համար։ Այս դեպքում էլ, նրանք թեև իրավաբանություն գիտեն, բայց կրկին ոչ թե իրավաբաններ են այլ դավադիրներ կամ դավադրության աջակիցներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Իշխանյանը։