Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Էթիկայի հանձնաժողովի: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանից:
Աղբյուրը հիշեցնում է, որ դատարանը պարտավորեցրել էր հանձնաժողովին ոչնչացնել Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ` որպես դատական ծախս։
Մհեր Հակոբյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ դատարանի վճիռն ու իրենց հայցը, ըստ էության, համընկել են. «Մեր հայցը բավարարվել է այն հիմքով, որ 2018 թվականի ապրիլի 9-ից սկսած ՀՀ Պետական պահպանության ծառայության առաջին տեղակալը դադարել է լինել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հետևաբար՝ Էթիկայի հանձնաժողովը իրավասու չէր ընդունելու այդ հայտարարագրերը»:
Ինչ վերաբերում է դրանք ոչնչացնելուն, ըստ փաստաբանի՝ դա բխում է Սահմանադրությունից եւ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքից, սակայն քանի դեռ հանձնաժողովը բողոքարկում է դատարանի որոշումը, հայտարարգրերը չեն ոչնչացվի:
Հունիսի 12-ին գործն ուղարկվել է Վարչական վերաքննիչ դատարան: Նիստը օրը դեռեւս հայտնի չէ:
Ինչ վերաբերում է ՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը բարձրացնելուն, Մհեր Հակոբյանն ասել է, որ այդ միջնորդությունը դեռ քննարկման փուլում է. «Ժամկետներ դեռ ունենք, եթե քրեական գործով նախաքննական մարմինը որևէ բան չձեռնարկեց, այդ դեպքում արդեն ինքներս այդ ճանապարհով կգնանք»:
Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափը թաքցնելու, ինչպես նաեւ ապօրինի հարստանալու մեջ։ Ղազարյանը դիմել էր ՍԴ` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի կիրառումն իր նկատմամբ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Վաչագան Ղազարյանի փաստաբան. Բողոքարկելու ենք դատարանի որոշումը
- Վաչագան Ղազարյան. Պատրաստակամ ենք մոտ 6 միլիոն դոլարի չափով գումարը փոխանցել պետությանը
- Փաստաբանները կրկին միջնորդություն կներկայացնեն Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ
- Վաչագան Ղազարյանը և նրա կինը կասկածվում են փողերի լվացման մեջ. ՀՔԾ
- Մեզ համար այդ իրավիճակը մի փոքր անհասկանալի էր. Վաչագան Ղազարյանի պաշտպան
- Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան