«Աշխարհ՝ բարի գալուստ Վրաստան»․ նոր արշավ՝ Պուտինի կողմից չվերթների արգելքից հետո
Համացանցում լայն տարածում է գտել նոր արշավը, որը կոչ է անում «ողջ աշխարհի ընկերներին» գնալ Վրաստան։ Արշավը տարածվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանով թռիչքների արգելքից հետո։
«Վրաստանը փոքր, սակայն աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկն է: Ձեզանից շատերը չգիտեն նրա մասին, քանի որ Խորհրդային ռեժիմն ամեն ինչ արել է, որպեսզի թաքցնի այն աշխարհի մնացած մասից, իսկ Պուտինը, իհարկե, դեռևս ափսոսում է մարդկության պատմության ամենաարյունալի ռեժիմներից մեկի ոչնչացման համար», - ասվում է հայտարարության մեջ:
Վրացիները հրավիրում են աշխարհի բոլոր երկրներից զբոսաշրջիկների գալ իրենց երկիրը և «փորձել լավագույն գինին, ճաշակով կերակուրն ու անմոռանալի հյուրընկալությունը, որն առաջարկում են աշխարհի ամենաջերմ սիրտ ունեցող մարդիկ»:
Ինչպես գրում է վրացական Agenda կայքը, Վրացական ավիաուղիները, որն իրականացնում է թռիչքներ Վրաստանից դեպի Ռուսաստան, իր ուղևորներին կտեղափոխի Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտային չվերթներով՝ հուլիսի 8-ից:
Նշվում է, որ ուղևորների համար առավելագույն հարմարավետություն ստեղծելու համար տրանզիտային ժամանակը Երևանում կկազմի շուրջ 1 ժամ։
Հիշեցնենք, որ վրաց-ռուսական հարաբերությունները սրվեցին, երբ ՌԴ պատգամավորը Ուղղափառության համաժողովում նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին ու վարում էր նիստը։
Նշվում է, որ ավելի քան 12.000 ռուս քաղաքացիներ ստորագրել են առցանց դիմում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ անելով չեղյալ հայտարարել վերջերս Ռուսաստանի ու Վրաստանի միջև թռիչքների արգելքը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին կտեղափոխեն նաև Հայաստանի օդանավակայանով
- Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ
- Վրաստանի վարչապետ․ Շատ բարդ է տեսնել օկուպանտ երկրի պատգամավորին Վրաստանի խորհրդարանի բարձր ամբիոնին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին