Տորրեսն ասել է ֆուտբոլից հեռանալու պատճառը
Հարձակվող Ֆերնանդո Տորրեսը բացատրել է, թե ինչու է որոշել ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նա հայտարարել է, որ իր ֆիզիկական մարզավիճակն այլևս թույլ չի տալիս հանդես գալ նախկին մակարդակի։
«Ես այլևս խաղից այնքան հաճույք չեմ ստանում, ինչպես նախկինում։ Դրա համար էլ որոշել եմ, որ ամենաազնիվն է հեռանալ հենց հիմա։ Ուզում եմ ավարտել կարիերաս մաքուր խղճով»,- նշել է 35-ամյա մարզիկը։
Ֆուտբոլիստը նաև պատմել է, որ իր վերջին խաղը կկայանա օգոստոսի 23-ին Ճապոնիայի Տոսու քաղաքում «Վիսսել Կոբու» ակումբի դեմ։ Այդ թիմում են խաղում իսպանացու ընկերները՝ Դավիդ Վիլյան և Անդրես Ինյեստան։ Կարիերայի ավարտելու մասին Տորրեսը հայտարարել էր հունիսի 21-ին։ Վերջին խաղաշրջանը նա անցկացրել է ճապոնական Սագան Տոսու ակումբում, Տորրեսը հայտնի է Մադրիդի Աթլետիկոյում, Լիվերպուլում, Չելսիում և Իսպանիայի հավաքականում ելույթներով։
Նա հաղթել է Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում՝ Չելսիի կազմում և Եվրոպայի լիգայում՝ Աթլետիկոյի կազմում։ Իսպանիայի հավաքականի կազմում Տորրեսը աշխարհի չեմպիոն է դարձել 2010 թվականին, Եվրոպայի չեմպիոն՝ 2008 և 2012 թվականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա