Ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
Հայաստանում ՌԴ դեսպանության մոտ այսօր տեղի ունեցավ ակցիա՝ ի աջակցություն Խաչատուրյան երեք քույրերի, որոնք մեղադրվում են Մոսկվայում իրենց հորը սպանության մեջ։ Ակցիայի մասնակիցները պահանջն է՝ ազատ արձակել Խաչատուրյան քույրերին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայում նույնպես կայացել էր պիկետ ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական վարչության դեմ՝ պարզելով «Մենք Խաչատուրյան քույրերն ենք» գրությամբ պաստառ։
Երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել հորը սպանության համար։ Նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածը նախատեսում է ցմահ ազատազրկում։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Խաչատուրյան քույրերին
- Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին
- Վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել Խաչատուրյան քույրերին
- Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանի զարմիկը պետությունից պաշտպանություն է խնդրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին